Իր վեցշաբաթյա արձակուրդի նախօրեին Մեգան Մարքլը ակտիվորեն հասարակական կարևոր միջոցառումների է մասնակցում:

Այսպես՝ դքսուհին նոր հրուշակարանի բացմանն է մասնակցել և հերթական անգամ իր հագուստը քննարկելու առիթ է տվել:

Այս շաբաթ Մեգան Մարքլը Լոնդոնի կենտրոնում երկրորդ հրուշակարանի՝ Luminary Bakery-ի բացմանն է մասնակցել:

Սեփականատերերը պաշտոնապես հրավիրել են դքսուհուն միջոցառմանն այն բանից հետո, երբ նա հաստատության մասին պատմել է բրիտանական Vogue-ի էջերում:

Սասեքսի դքսուհին ներկայացել է գծավոր օվերսայզ վերնաշապիկով և կապույտ սքինի ջինսով: Ամենօրյա կերպարը լրացրել են սպիտակ կեդերը:

Հանդիսավոր բացման ժամանակ Մեգանը մասնակցել է տորթերի պատրաստման վարպետաց-դասին և ջերմորեն շփվել է աշխատակիցների հետ:

The Telegraph պարբերականի թղթակցի խոսքերով, որը նույնպես մասնակցել է միջոցառմանը, Մեգան Մարքլը խնդրել է լրագրողներին իրեն «դքսուհի»-ով չդիմել, չնայած որ դա անհրաժեշտ է ըստ արարողակարգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել