Ամերիկյան Rogue River Blue պանիրը, որն արտադրվում է Օրեգոն նահանգի ֆերմայում, իտալական Բերգամո քաղաքում անցկացվող World Cheese Awards միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Միջոցառմանը ընդհանուր առմամբ 3804 տեսակի պանիր է ներկայացված եղել՝ աշխարհի 42 երկրներից:

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է բրիտանական չեդերը: Հետո՝ իսպանական Torta del Casar DOP Virgen Del Prado տեսակի պանիրը:

Ֆրանսիական Epoisses-ը՝ ստեղծված Բուրգունդիայում, հայտնվել է միայն 8-րդ հորիզոնականում: Նրա հետ այս տեղը կիսել է նաև շվեյցարական Gruyere տեսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել