Armsport.am-ը գրում է.

Փարիզում շարունակվում է տարվա վերջին Մասթերսը։ Հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցների անունները։

Լավագույն չորսի վերջին ուղեգիրը նվաճել է Ռաֆայել Նադալը։ 33-ամյա իսպանացին քառորդ եզրափակչում երկու սեթում 7-6(4), 6-1 հաշվով առավելության է հասել Ջո-Ուիլֆրեդ Ցոնգայի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Նադալը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Դենիս Շապովալովի հետ, ով ավելի վաղ հաղթել էր մեկ այլ ֆրանսիացու՝ Գաել Մոնֆիսին։

Մյուս կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցելու են Նովակ Ջոկովիչն ու Գրիգոր Դիմիտրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել