Armlur.am-ը գրում է.

Լարվածությունը մի քիչ ավելի նկատելի էր, ճիշտ է կրիտիկական չէր, բայց անհամեմատ ակտիվ էր նախկին օրերի համեմատ: Հակառակորդի ակտիվացման և հնարավոր զարգացումների մասին ArmLur.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Այս լարվածության համար ոչ թե որպես պատճառ, այլ որպես առիթ ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Կրկնում եմ՝ սա ոչ թե պատճառ էր, այլ առիթ»,-ասաց նա:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինել հակառակորդի կողմից սադրիչ գործողությունները կասեցնելուն:

«Ներկա դրությամբ չեմ կարծում, որ հակառակորդը կարող է սադրիչ գոծողությունների դիմել, թեպետ միշտ պետք է պատրաստ լինենք դրան: Այն, որ Ադրբեջանը կտրուկ գործողությունների չի դիմում, կախված է նրանից, որ մեր բանակն ունի բարձր մարտունակության մակարդակ, և սա կարևոր նախապայման է, ինչպես նաև ճիշտ քաղաքականություն վարելը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել