Tert.am-ը գրում է.

Մեր կուսակցության ստեղծումն արդեն մեկ տարի է տևում, արդեն ներկայացրել ենք մեր տեսլականն ու սկզբունքները և կոչ ենք արել մեր համակիրներին՝ միանալ մեր գաղափարախոսության շուրջ: Այս մասին «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:

«Մենք ստեղծում ենք ազգային, աջակենտրոն կուսակցություն»,- հայտարարեց նա:

Հարցին՝ ընդդիմադիր, թե իշխանական դաշտում են գործելու, Չալաբյանն ասաց, որ ամեն կուսակցություն, կախված նրանից, թե ընտրողներն իրեն ինչ քվե են տալիս, ինչ-որ պահի կարող է լինել ընդդիմություն, ինչ-որ պահի էլ կարող է լինել իշխող կոալիցիայի մաս կամ կոալիցիայի ղեկավար ուժ: «Այս պահին մենք, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում և դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը: Սակայն դա չի նշանակում, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում ենք ընդդիմադիր լինել: Դա կախված է նրանից, թե ընտրողը մեզ ինչ քվե կտա: Մեր նպատակը չէ  դառնալ ընդդիմություն, մեր նպատակն է գալ իշխանության և որպես այդպիսին իրականացնել մեր քաղաքական ծրագրերը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել