Shamshyan.com-ը գրում է.

Նոյեմբերի 2-ին ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երևանի շտապօգություն և կատարվածի մասին տեղեկացրել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել է, կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը: Վերջինը տեղում մահացել է:

Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Քննիչի հանձնարարականով Սենո Գ.-ի ավտոմեքմենան տեղափոխվել է Երևաի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել