Վատ մարդիկ չկան, կան վատ հարաբերություններ…
Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացվում:

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ անընդհատ տարբեր առիթներով գործող իշխանությանը սատարող լրատվամիջոցները շրջանառում են այն պնդումը, թե՝ «2018-ի մայիսից ի վեր Նիկոլնն ու իր իշխանությունը չեն կարողանում լծվել մեր երկրի զարգացման հստակ տեսլականին, քանի որ դավադիր ուժերն ու 5-րդ շարասյունը խանգարում են ամեն հարցում»։ Զավեշտալին այն է, որ նման նաիվ ձևակերպումները հանրության մեծ մասի մոտ արդեն ժպիտ են առաջացնում, քանի որ հասկանում են, որ ներկայիս իշխանությունն ամբողջովին տապալել է հանրային կառավարումը, և ժողովրդի առաջ ստանձնած պարտականությունները կա՛մ չի կատարում, կա՛մ ուղղակի մանիպուլյատիվ հնարավոր տարբերակներով փորձում է դուրս գալ իրավիճակից: Անընդհատ հնչում են՝ «պետք է», «անհրաժեշտ է» և նման կրավորական հայտարարություններ։ Օրինակ՝ Նիկոլը մի դեպքում հրաժարվում է Արցախի խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնելուց՝ հայտարարելով, որ դա արցախցու խնդիրն է, մյուս դեպքում իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ, եթե «ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», կամ, ասենք, հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Նիկոլի մեծագույն բարդույթն այն է, որ չի կարողանում թոթափել իր երբեմնի ընդդիմադիրի կեցվածքը և գիտակցել, որ ներկա պահին երկրի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, այլ ոչ թե «մեղավոր են սևերը», կամ, ասենք, «աղքատությունը ժողովրդի գլխի մեջ է»։ Նիկոլի համար հեշտ է շարքային Պողոսներին համոզել, որ այսօրվա քաղաքական անհաջողությունների համար մեղավոր են Սերժ Սարգսյանն ու նրա կողմից ստեղծված «բանդան», որը «տարիներ շարունակ կեղեքել է նույն Պողոսին», իսկ թե որքան ժամանակ կպահանջվի Պողոսից՝ դուրս գալու այդ լեթարգիական քնից, դեռևս անհասկանալի է, քանի որ իշխանություններն օր օրի նոր տեսարան են մատուցում «պողոսակրատիային»՝ ցույց տալով, թե ինչքան լավ են իրենք աշխատում՝ հերթական «միլիոնը» պետբյուջե վերադարձնելով։ Ընդհանուր քաղաքական գործընթացները, որոնց ականատես ենք լինում վերջին մեկուկես տարվա ընթացքում, հիշեցնում են մի իրավիճակ, երբ բոլորը պայքարում են բոլորի դեմ, կամ այլ ձևակերպմամբ՝ իշխանությունները նախորդների ձեռքբերումների համար պատասխանատու են և բավականին ոգևորված իրենց են վերագրում տարիներ առաջ սկսված նախագծերի դափնիները, իսկ քաղաքական պատասխանատվության համար մեղավոր նշանակված է նախորդ «քրեաօլիգարխիկ վարչախումբը»։

Ճիշտ է նկատված ամեն ինչ, հատկապես որ «ինքներս մեզ հոշոտելու ռեժիմի մեջ ենք»: Բայց ասողին լսող է պետք։ Դեռ ոչինչ, որ իշխանավոր տգետները չեն լսում, դա բնական է։ Այ, ցավն այն է, որ իշխանավորներից դժգոհներն էլ չեն լսում։ Կամ լսում են, ում որ չպիտի լսեն կամ էլ, սիրահարված իրենց սեփական կարծիքի վրա, ուրիշ ոչինչ չեն լսում։ Ճշմարտությունը տեսնելն անհրաժեշտ է։ Սակայն հարցի իրատեսական լուծումն ավելի կարևոր է։ Այդ լուծումն էլ կարծես պարզ է՝

1. Ձերբակալել լափողներին,
2. Լափածը վերադարձնել գանձարան,
3. Կանխել լափելու որևէ փորձ,
4. Հզորացնել տնտեսությունն ու ռազմականն ու պայքարել մեր պատմական հայրենիքը վերականգնելու համար։

Բայց էս բոլորին հասնելու համար, նախ, հարկավոր է ժողովրդին հանել իրար «հոշոտելու ռեժիմից»։ Իրար հոշոտելու ռեժիմը՝ Սորոսն է պատճառը մեր մասնատվածության ու թուլության։ Պողոսները Բազազ Արտեմների ունեցվածքի համար կռիվ չեն գնա։

Հ.Գ. Եթե հասել է ժամանակը այս պատերազմում մեր կյանքը սուրբ մահով ավարտելու, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք:
Եղիշե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել