Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: 


Ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրապետյանի կողմից վարվող Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցների հետևանքով վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Փ. Հայրապետյանը չի տուժել: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Փ. Հայրապետյանը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է ևԵրևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հովիկ Հայրապետյանի որդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել