Բրիտանական արքայազնների երեխաները տարբեր ազգանուններ ունեն: Պարզվում է, որ պատճառը նրանց հայրերի տիտղոսներն են: Ուելսի արքայազն Չարլզի տղաները մեծացել են «Ուելս» ազգանունով: Ամուսնությունից հետո Ուիլյամը ստացել է Քեմբրիջյան դքսի, իսկ Հարին՝ Սասեքսի դքսի տիտղոսները:

Արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտան և արքայազն Լուին կրում են «Քեմբրիջ» ազգանունը, որը ստացել են հորից: Բուքինգհեմյան պալատը ավելի վաղ հայտարարել էր, որ Արչին չի ժառանգել ծնողների տիտղոսը: Նա հայտնի է Մաունթբաթեն-Վինձոր ազգանունով:

Սա Արչիի մեծ պապիկի, Էդինբուրգյան հերցոգի պատվին է: 1947 թվականին Հունաստանի արքայազն Ֆիլիպը բրիտանական հպատակ դարձավ՝ Ֆիլիպ Մաունթբեթեն ազգանունով: «Մաունթբեթեն-Վինձոր» ազգանունը հետագայում տվեցին միապետության ներկայացուցիչներին, որոնք ապագա սուվերեններ չեն հանդիսանում: Այն տարբերակում է գահի ուղիղ ժառանգներին թագավորական ընտանիքի մյուս հատվածից, հաղորդում է «Hello» պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել