«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր առաջնորդ ունի, և ԱՄՆ-ը գիտի, թե ով է նա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԻՊ-ն նոր առաջնորդ ունի, և մենք հստակ գիտենք՝ ով է նա»,- գրել է նա Twitter-ում:

Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտնել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ժամանակ ալ-Բաղդադին գործի է դրել մահապարտի գոտին, ավելի ուշ հաջողվել է «արագ» նույնականացնել նրան:

Ավելի ուշ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանը հստակ տեղեկություն չունի ալ-Բաղդադիի «հերթական» ոչնչացման մասին:

Իսլամիստների հետ կապ ունեցող Amaq կայքը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդի մահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել