Tert.am-ը գրում է.

Հայրենադարձությունն ամբոխահաճո հայտարարություններով չի լինում. Սփյուռքն այսօր հուսախաբված է ՀՀ իշխանություններից: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը:

«2018 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ իշխանությունները շատ էին խոսում հայրենադարձության մասին, խոսվեց Սփյուռք-Հայաստան հարաբերություններին նոր թափ հաղորդելու մասին, բայց իրականում փակեցին Սփյուռքի նախարարությունը: Այնպես որ, հայրենադարձությունը ամբոխահաճո հայտարարություններով չեն անում: Իշխանափոխության սկզբում Սփյուռքը շատ ոգևորված էր, սակայն այսօր Սփյուռքը հուսախաբված է»,- նշեց Գարագավորյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել