Խոյ

Խոյերի նման համառ և ամբիցիոզ նշանների համար շատ կարևոր են հաղթանակները։ Խոյերն ամենուր պետք է առաջնորդ լինեն։ Այս նշանի ներկայացուցիչների մոտ մրցակցային կարողությունները շատ լավ են զարգացած։ Ուրիշներից ետ մնալը նրանց համար հավասարազոր է պարտության։ Խոյերին հարկավոր է ավելի պարզ վերաբերվել կյանքին և առաջնորդության հարցերին և հասկանալ, որ ամեն ինչում առաջինը լինելը ձանձրալի է և ոչ պարտադիր։

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում փոփոխություներ։ Նրանց տարերքը կայունությունն է, և եթե հորիզոնում որևէ նոր բան է երևում, ապա նրանք սկսում են լարվել և նյարդայնանալ։ Նրանք կարող են հասկանալ, որ նորարարությունները հարկավոր են, սակայն դրանք ընդունելու համար նրանց շատ մեծ ջանք է հարկավոր։ Սրա պատճառը ինքնավստահության պակասն է. նրանք չեն հավատում, որ կարող են հարմարվել խաղի նոր կանոններին։ Նրանց թվում է, որ բավարար ճկունություն չունեն այդ ամենի համար։ Վախերն անհիմն են։

ԽԵցգետին

Խեցգետինները չեն սիրում փոփոխություններ, սակայն, ի տարբերություն Ցլերի, վարպետորեն թաքցնում են այն։ Ինչո՞ւ։ Այս նշանի ներկայացուցիչների համար շատ կարևոր են շրջապատի կարծիքը, նրանք կախված են այդ կարծիքից։ Խեցգետինները շատ են վախենում կորցնելուց այն, ինչը ունեն, վստահ չեն իրենց հետաքրքիր լինելու վրա, բարդույթավորվում են իրենց արտաքին տեսքից։ Խեցգետիններն այս ամենը կարող են հաղթահարել միայն իրոք հարազատ մարդկանց օգնությամբ, քանի որ նրանք այդ ամենի վրա շատ հազվադեպ են կարողանում ինքնուրույն աշխատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել