Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Asa Garment ընկերության ֆաբրիկայի բացմանը, որտեղ տեսախցիկները ֆիքսել են վարչապետի՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» վարչապետի հայտնի գրությունը, որը գրատախտակի վրա գրված է մարկերով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս օգոստոսի 8-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որի վրա ձեռագիր գրված էր «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»: «Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,- այսպես էր մակագրել Փաշինյանը, ով նաև հայտարարել էր, որ  դա պետք է լինի յուրաքանչյուր հային առաջ մղող կարգախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել