ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական և ռազմական հարցերով օգնական Քլարկ Կուպերը հայտարարել է, որ Ռուսաստանը ամբողջ աշխարհին C-400 զենիթահրթիռային համակարգեր է պարտադրում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ ներկայացուցիչը Ռուսաստանի կողմից C-400-ի տարածումը համեմատեց նախկինում «Կալաշնիկով» ավտոմատի հետ՝ վերջինս անվանելով «ապստամբական շարժումների խորհրդային աջակցության խորհրդանիշ Հարավարևելյան Ասիայից մինչև Աֆրիկա»:

Կուպերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ձգտում է օգտվել գործընկերների՝ անվտանգության պահանջմունքներից և խոչընդոտել ԱՄՆ-ի՝ նրանց առաջադեմ պաշտպանական սարքավորումներով ապահովելու ունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել