Չնայած տասնամյակներ շարունակ աշխատավայրում և դրա սահմաններից դուրս կանանց աճող հաջողություններին, նրանք նախկինի պես հարուստ տղամարդկանց ավելի հմայիչ են համարում։ Այսպիսով, տղամարդիկ դեռևս պետք է աշխատեն, որպեսզի գրավեն կանանց։ Սակայն այժմ նրանք ունեն պոռնո, տեսախաղեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք շատ են հեշտացնում հասանելիությունը հաճույքներին: Շատ աշխատելու, շատ վաստակելու ճնշումներից խուսափելը, հավանաբար, նույնպես ընկած է սեքս-ռոբոտների իրական ինդուստրիայի բազմամիլիարդանոց մրցավազքի հիմքում։

Իհարկե, այս միտման մեջ առավելություն կա, երբ խոսքը վերաբերում է դեռահասներին։ Նրանց շրջանում սեքսը և հղիությունը նույնպես շարունակում են անկում ապրել։

Սակայն 20 տարեկանից բարձր տղամարդկանց համար սեռական ակտիվության անկումը, կարծես, պատասխանատվություն կրող մեծահասակի աշխարհ մտնելու հետաձգման նշան է։

Սեռական անկումը սպառնալից այն միտման ցուցանիշն է, որ տեխնոլոգիաները, հատկապես արհեստական բանականությունը, թուլացնում են այլ մարդկանց հետ հարաբերվելու և դրա համար անհրաժեշտ աշխատանք կատարելու մարդկային բնական ցանկությունը։ Այդ «աշխատանքը» քաղաքակրթության ծագման պահից եղել է տնտեսության կարևոր բաղադրիչ։

Մենք լսել ենք այն սպառնալիքների մասին, որոնք տեխնոլոգիաներն առաջացնում են աշխատատեղերի ստեղծման հարցում, սակայն սեռական ակտիվության ցուցանիշների նվազումը ամենավառ վկայությունն է այն բանի, որ ժամանակակից սիրո տեխնիկական մարտահրավերները կարող են ամենամեծ տնտեսական սպառնալիքը լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել