Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցում ամերիկացիների կարծիքը բաժանվել Է գրեթե հավասարապես: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Washington Post-ի եւ ABC News-ի անցկացրած տվյալները:
Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, ամերիկացիների 49 տոկոսը գտնում Է, որ Թրամփին պետք Է հեռացնել պաշտոնից իմպիչմենթի միջոցով այն դեպքում, երբ 47 տոկոսը դեմ Է դրան: Դեմոկրատների շրջանում իմպիչմենթը պաշտպանում Է 82 տոկոսը, իսկ 13 տոկոսը դեմ Է արտահայտվում: Հանրապետականների շրջանում դիտվում Է հակառակ միտումը՝ 82 տոկոսը «դեմ» Է, իսկ 18 տոկոսը՝ «կողմ»:
Հարցումն անցկացվել Է 2019 թվականի հոկտեմբերի 27-ից 30-ը: Դրան մասնակցել Է ԱՄՆ-ի 18-ից բարձր տարիքի 1003 բնակիչ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 3,5 տոկոսային կետ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Կոնգրեսում դեմոկրատները պլանավորում են արդեն հաջորդ շաբաթ սկսել այն ցուցմունքների հրապարակումը, որոնք դռնփակ տրվել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին հայտնել Է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից):
Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 31-ին առաջին քվեարկությունն Է անցկացրել Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում, որն ավելի վաղ նախաձեռնել Է Դեմոկրատական կուսակցությունը: Կոնգրեսի ստորին պալատը հավանություն Է տվել այն բանաձեւին, որը պաշտոնապես պաշտպանում Է ԱՄՆ-ի նախագահի գործողությունների հետաքննությունները: Այդ հետաքննություններն ընթանում են ընդհանուր առմամբ Ներկայացուցիչների պալատի վեց կոմիտեում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը համաձայնել Է դատարանի պահանջով հրապարակել այն փաստաթղթերը, որոնք կապված են Ուկրաինայի շուրջն ստեղծված իրադրության հետ, ներառյալ պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ ԱՄՆ-ի նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի միջեւ նամակագրությունը:
Նյութերը հոկտեմբերի սկզբին պահանջել Է American Oversight իրավապաշտան կազմակերպությունը՝ հայց հարուցելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա:
American Oversight-ը, մասնավորապես, ահանջել Է այն փաստաթղթերը, որոնք կապված են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու առիթով Ջուլիանիի եւ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների շփումների հետ, ինչպես նաեւ Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի հետկանչման մասին նյութերը:
ԱՄՆ-ում ավելի վաղ խոշոր սկանդալ Է բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի շուրջը, որն ի վերջո առիթ Է դարձել Վաշինգտոնի վարզակազմի ղեկավարի նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար: Ինչպես պնդում են նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում փորձել Է Զելենսկուն համոզել՝ Ուկրաինայում սկսել Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության հետաքննությունն Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության փոխարեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել