Մի ընկեր ունեմ՝ Հակոբը, ով բացարձակապես աշնանն է աշխատում։ Գարնանն ու ամռանը ապրում է գյուղի ամառանոցում, իսկ սեպտեմբերին վերադառնում՝ քաղաքում ձմեռելու։ Ասում է, որ շատ հեշտ է երեք ամսվա ընթացքում մոտակա մեկ տարվա եկամուտն աշխատել։ Նրա եկամտի հիմնական աղբյուրն ընկույզն է։

Ինչպես կեղևազրկել ընկույզը

Երկար զրույցներից հետո ինձ վերջապես հաջողվեց ռազմավարական բիզնեսմենից իմանալ ամենը ընկույզի միջոցով գումար աշխատելու մասին։ Այս գործից ստացվող գումարներն ինձ շոկի ենթարկեցին։ Իրական և մեծ գումար աշխատելու համար պարտադիր չէ ունենալ հսկայական պլանտացիաներ կամ հեկտարներով հողատարածք։

Միջինում, ընկույզի ծեր ծառը կարող է տալ մինչև 100 կգ կեղևով պտուղ։ Բայց այդ ծառը բնի հետ միասին ամենաքիչը մեկ մետր է, և պետք է աճի 20 տարուց ոչ պակաս, իսկ ավելի ճիշտ՝ 30 և ավել։ 10-20 տարեկան պտղատու ծառը մեկ սեզոնի ընթացքում կարող է տալ 20-30 կգ բերք։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է աճում ընկույզը, ինչ պայմաններում, ինչ տեղանքում։ Մեծ դեր է խաղում տեսակը, ինչպես նաև եղանակային պայմանները։ Մանրուքները շատ են։

Ի վերջո, կարևոր է ոչ թե այն, թե քանի կիլոգրամ բերք է տվել ծառը, այլ թե որքան կլինի այն մաքրած վիճակում, քանի որ շուկայում այն իրենից կոմերցիոն արժեք է ներկայացնում։ Քառորդ մասերի բաժանված, փշրված տարբերակն ավելի էժան է, այդ պատճառով պետք չէ ընկույզի պլանտացիաներ մշակել ու սպասել արագ արդյունքների։ Ինչպես նաև պետք չէ ակնկալել մեծ գումարներ, եթե մի քանի պտղատու ծառ ունես։

Ահա թե ինչպես է իմ ընկեր Հակոբը դա անում։ Վաղ աշնանը, երբ ընկույզը հավաքելու ժամանակն է, նա մեծ քանակությամբ ամբողջական ընկույզ է գնում։ Դա այնքան էլ թանկ չէ, պարզապես շատ կարևոր է ընտրել բարակ կճեպով տեսակը։ Հետո կեղևազրկում է այն տնային պայմաններում և վաճառում։

Կճեպով ընկույզը պահում են չոր, զով, լավ օդափոխվող տարածքում, կտորե պարկերում կամ փայտե արկղերում։ Եթե պտուղները լավն են, երեք կիլոգրամ ամբողջական ընկույզից դուրս կգա գրեթե 2 կգ կեղևազրկված ընկույզ։

Բայց ինչպես կեղևազրկել ընկույզը, որպեսզի միջուկը չվնասվի։ Եթե շատ է, ավելի լավ է օգտագործել հատուկ միջոցներ՝ մեխանիկական ճրթաններ կամ տնական «ընկույզկոտրիչներ»։

Որպեսզի խուսափենք ավելորդ մանր-մունր փշուրներից, քարերից, ինչն ավելի էժան է գնահատվում շուկայում, կա մեկ լուծում․ տնային պայմաններում հասանելի լավագույն տարբերակը սովարական ապակե շշով կոտրելն է։ Շամպայնի կամ գարեջրի շիշը կարող է ծառայել այս նպատակին։

Ընկույզը դիր շշի ծայրին և մուրճով հարվածիր։ Փորձիր հավասարակշռությունը պահել և ուշադիր լինել։ Այս տարբերակով կարելի է կոտրել նույնիսկ ամենահաստ կեղևով ընկույզը։

Քեզ էլ ոչինչ չի մնում անել, քան առանձնացնել միջուկը՝ երկու կեսի բաժանելով հիմքը։ Եթե հմտանաս, սովորական շշի օգնությամբ կարող ես մեկ ժամում 5 կգ ընկույզ կեղևազրկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել