Թուրքական բանակի պաշտոնաթող գեներալ-մայոր Օսման Փամուկօղլուն իր «Երրորդ համաշխարհային պատերազմ» գրքում խոսել է հաջորդ գլոբալ հակամարտության հնարավոր պատճառների և մասնակիցների մասին, հայտնում է Aydınlık պարբերականը:

Փամուկօղլուի կարծիքով՝ պատերազմը կսկսվի Մերձավոր Արևելքում համաշխարհային էներգետիկ ռեսուրսների պատճառով:

Հակամարտության կողմեր կլինեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը: Միևնույն ժամանակ, փորձագետը ենթադրություն է արտահայտել, որ դրանցից երկուսը կմիավորվեն երրորդի դեմ:

Ելնելով այն հանգամանքից, որ երկու համաշխարհային պատերազմներում Ռուսաստանը և ԱՄՆ-ը դաշնակիցներ են եղել, գրքի հեղինակը ենթադրում է նրանց համագործակցությունն ընդդեմ Չինաստանի հաջորդ պատերազմում:

Հակամարտության սկսման հնարավոր պատճառ, փորձագետի կարծիքով, կարող է դառնալ նույնիսկ մի իրադարձություն, որն իրականում չի եղել, բայց ներկայացվում է որպես իրականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել