Armsport.am-ը գրում է.

«Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսն ասել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տարված է մարզումներով: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն ։

«Ամբողջ օրը նա կարող է անցկացնել դահլիճում, նա կախվածություն ունի: Եթե մարզումը սկսվում է առավոտյան 9-ին, ապա դահլիճ եք գալիս ժամը 8-ին, նա արդեն այնտեղ է: Գնում ես 7:30-ին՝ նա կրկին այնտեղ է:

Մի օր ամեն ինչ արեցի, որ 6:30-ին հայտնվեմ բազայում, բայց նա այդ ժամանակ էլ այնտեղ էր», – ասել է Տևեսը։

Հիշեցնենք, որ այս երկու ֆուտբոլիստները միասին հանդես են «Մանչեսթեր Յունայթեդում» 2007-2009 թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել