Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պնդում է, որ թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Անտուան Գրիզմանը ոչ մի կոնֆլիկտ էլ չունեն:

«Լեոն ու Անտուանը լավ լեզու են գտնում իրար հետ: Ինչպես Լեոն ու Դեմբելեն, ինչպես Լեոն ու Պեդրոն կամ Վիլյան: Իսկ Մեսսին ու Սուարեսն ընդհանրապես եղբոր պես են: Այն փաստը, որ Լեոն ու Գրիզմանն այնպես չեն շփվում, ինչպես Լեոն ու Սուարեսը, չի նշանակում, որ նրանք վատ հարաբերություններ ունեն», – Պիկեի խոսքերն է մեջբերել Goal.com-ը՝ հղում անելով Cadena Ser-ին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հենց ֆրանսիացին էր խոստովանել, որ իր համար դժվար է Մեսսիի հետ ընդհանուր լեզու գտնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել