Մի քանի ամիս առաջ ես ահազանգում էի քաղաքում թափառող շների մասին: Իհարկե, քաղաքապետարանից որևէ արձագանք չեղավ, իսկ մեր բակի ագրեսիվ շները շարունակում էին հարձակվել մարդկանց վրա: Կծելու մի քանի դեպքեր եղան, և հիմա արդեն վաղուց էդ կենդանիներին բնակիչներն իրենց միջոցներով չեզոքացրել են (հիմնականում սպանել են):

Արդեն երկրորդ օրն ա, որ էդ նույն խնդրի հետևանքով կենդանաբանական այգում կենդանիներ են հոշոտվում: Սա է քաղաքապետարանի ամուլ դեմքը, էսքանը կարան սրանք անեն: Ու սա էլ կոչվում ա կենդանասիրություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել