Tert.am-ը գրում է.

ԵԽ ներկայացուցիչների հետ մենք պարզապես քննարկել ենք զուտ աշխատանքային հարցեր, որոնք կապված են ՀՀ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության արգելաման վերաբերյալ կոնվենցիայի հետ կապված որոշ հարցերի հետ: Այս մասին ԱԺ–ում Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Գիտեք, որ ԱԺ-ի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի հարց չկա,այն պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ, պետք է անցնի որոշակի գործընթաց՝ Կառավարություն, Սահմանադրական դատարան: Պետք է հասկանանք հստակ մի բան՝ ՀՀ-ն ԵԽ անդամ է , պետք է ընթանանք այդ ճանապարհով, խոսքը չի գնում որևէ գործընթացի մասին, խոսքը գնում է պարզապես քննարկումների մասին: Ես զարմանում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս աստիճանի արձագանք ստացավ, շատ այլ կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են ՀՀ-ի կողմից, որոնք ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել