Պատմության ամենահայտնի քաղաքական գործիչ Նապոլեոն Բոնապարտը, իր զինվորական կարողություններից զատ, կարողանում էր նաև հրաշալի մտքեր արտահայտել, որոնք անցել են պատմության հորձանուտով ու հասել մեր օրեր։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 20 ամենահայտնի մտքերին, որոնք կսովորեցնեն ճիշտ սիրել ու ապրել։ 

1. Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարին՝ սրտին. առաջինն ուղղակի թանկարժեք ապրանք է, իսկ երկրորդը՝ իսկական հարստություն։ 

2. Բնությունը ամուսնություն չի նախատեսել։ 

3. Տղամարդն, ով թողնում է, որ կինն իրեն իշխի, ո՛չ տղամարդ է, ո՛չ էլ կին. նա ոչնչություն է։ 

4. Անբարոյականներն անհրաժեշտություն են, թե չէ տղամարդիկ կհարձակվեին առաջին իսկ պատահած պարկեշտ կնոջ վրա։ 

5. Սերն այն հիմարությունն է, որը գործում են միաժամանակ երկու հոգի։ 

6. Խոստումը պահելու ամենալավ մեթոդը խոստում չտալն է։ 

7. Յուրաքանչյուր կարևոր գործ ծրագրելիս ինչ-որ մի մաս բոլորս էլ թողնում ենք պատահականության սկզբունքին։ 

8. Յուրաքանչյուրը ճիշտ է իր ձևով։ 

9. Աշխարհը ղեկավարում է պատահականությունը։ 

10. Միայն ճշմարտությունը կարող է վիրավորական լինել։ 

11. Լիդերն այն մարդն է, ով վաճառում է ուրիշների հույսերը։ 

12. Պատմությունը ոչ այլ ինչ է, քան իրադարձությունների շղթա, որը մենք ներկայացնում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ցանկանում։ 

13. Ժողովուրդն առանց կրոնի նման է նավի, որն առաջ է շարժվում առանց կողմնացույցի։ 

14. ՄԵկ վատ ղեկավարն ավելի լավ է, քան երկու լավ ղեկավարը։ 

15. Երբ որ ասում են, որ իշխանության կանգնած մարդը շատ լավն է, նշանակում է՝ նա ոչ մի բանի պիտանի չէ։ 

16. Քաղաքականությունը սիրտ չունի, նա ունի միայն գլուխ։ 

17. Միայն հիմարները կարող են մտածել, որ որևէ բան հնարավոր չէ անել։ 

18. Հիմարները միշտ էլ ունեն առավելություն խելացի մարդկանց նկատմամբ. նրանք միշտ ինքնավստահ են։ 

19. Հաջողություն. այ թե ինչն է ստեղծում պատմության ամենահայտնի մարդկանց։ 

20. Մարդը պետք է միշտ ցանկանա ապրել ու կարողանա պատվով մեռնել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել