Armsport.am-ը գրում է.

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին կարող է հայտնվել «Բարսելոնայում», հաղորդում է Calciomercato-ն ։

Պարբերականի տեղեկություններով՝ այսօր սպասվում է ֆուտբոլիստի գործակալի ժամանումը Կատալոնիայի մայրաքաղաք։ Հնարավոր է՝ իտալացու ներկայացուցիչը հանդիպում ունենա «կապտանռնագույնների» ղեկավարության հետ։

«Ինտերն» անցած ամռանը Սենսիին վարձակալել էր «Սասուոլոյից» ՝ հետագայում գնելու իրավունքով։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել