Tert.am-ը գրում է.

Բյուջեի եկամուտներ-ՀՆԱ ցուցանիշը 2020 թ.-ին նախորդ տարվա համեմատ չի փոխվելու, լինելու է 23.9 տոկոս: Այսինքն՝ ստվերը ոչ մի կոպեկ չի իջնելու: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ 2020 թ.-ի բյուջեն 2019 թ.-ի բյուջեից լինելու է 8 տոկոսով ավել՝ 1 տրլն 567 մլրդ դրամից դառնալով 1 տրլն 697 մլրդ դրամ:

«Քանի որ նախատեսում ենք 4.9 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը նախատեսում ենք 4 տոկոս, ապա տեղի չի ունենալու բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության փոփոխություն: Այսինքն՝ ստվերի փոփոխություն նախատեսված է զրո, ստվերի դեմ պայքարը լինելու է զրո»,- ասաց Բագրատյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել