Tert.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան փաստը և հայտնել նոր ղեկավարի անունը։

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը՝ վկայակոչելով իսլամիստների կողմից վերահսկվող լրատվական աղբյուրը, ահաբեկչական կազմակերպության նոր առաջնորդ է ընտրվել Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ Քուրայշին։  

Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատները հանգստյան օրերին հետևել էին ալ-Բաղդադիին, որը գտնվում էր Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում, որից հետո հարձակում էին իրականացրել նրա թաքստոցի ուղղությամբ։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել