Tert.am-ը գրում է.

Դե ֆակտո կարելի է ասել, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296-րդ բանաձևի ընդունմանը՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, ազգային-հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը։

«35 տարվա մեջ սա առաջին անգամն է, որ բանաձև է ընդունվում»,-ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296-րդ բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ են քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Հարցին՝ հաշվի առնելով, որ նույն օրն ընդունվել է նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը, հնարավոր է՝ այս քայլը ԱՄՆ-ի կողմից դեմարշ է Թուրքիայի դեմ, Հովսեփյանը պատասխանեց՝ եթե անգամ ԱՄՆ-ն դեմարշ է արել Թուրքիայի դեմ, ապա իրավիճակը պետք է օգտագործել ի նպաստ հայկական շահերի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել