Tert.am-ը գրում է.

Ռուսական կողմն աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման որոնման հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գերատեսչության կայքում հեռարձակված մամլո ասուլիսի ժամանակ։  

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործունեությանը մերձդնեստրյան կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պայմանավորվածություններ փնտրելու հարցում»,-ասել է Լավրովը՝ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին։

ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ապրիլին Մոսկվայում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել