22-ամյա բրիտանուհի Նատալի Սեյմուրը և Կանադայից նրա 27-ամյա ընկերուհի Էբի Գեյլ Ամիսոլան, մեկնել էին հանգստի Կամբոջա: Հոսթելում կանգ առնելուց գրեթե անմիջապես հետո աղջիկների ինքնազգացողությունը վատացել է:

Աղջիկներին մահացած են գտել Monkey Republic հոսթելի աշխատակիցները Կամպոթ քաղաքում: Մահից քիչ առաջ մոր հետ նամակագրության մեջ Նատալին ասել է, որ իրեն լավ չի զգում և պատրաստվում է ստամոքսի հետ կապված խնդիրների համար ինչ-որ դեղամիջոց գնել:

Հոսթելի հարևանությամբ հիվանդանոցներ չկային, ուստի մոտակա բուժհաստատություն հասնել նրանց օգնել է տեղի բնակիչը, բայց ճանապարհին աղջիկները կորցրել են գիտակցությունը և նրանց հետ են բերել հոսթել: Այստեղ էլ նրանք մահացել են հանգստավայր ժամանելուց 6 օր անց:

Նատալին և Էբի Գեյլը ծանոթացել էին միջադեպից մեկ տարի առաջ, երբ երկուսն էլ հանգստանում էին Բալիում: Այնուհետև աղջիկները որոշել էին միասին ուղևորվել ճանապարհորդության:

Աղջիկները մահացել են 2017-ի նոյեմբերին, հետաքննությանը ժամանակ էր հարկավոր մահվան պատճառները պարզելու համար: Բրիտանիայում Նատալի Սեյմուրի դիահերձման ժամանակ պարզվել է, որ վնասված է աղջկա լյարդը, ինչը կարող էր սպազմի դեմ դեղամիջոցի կամ պարացետամոլի ընդունման հետևանք լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել