Hraparak.am-ը գրում է․

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Դավիթ Գրիգորյանի գործով նախաքննությունը դեռ չի ավատվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշպաններից Գեորգի Մելիքյանը։

Նա նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Մաթեւոսյանին․ «Ինքնաբացարկը դատավորը հայտնել է, այլ դատավորի պետք է մակագրվի։ Ներկայացրել ենք քննիչի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Քննիչն ապօրինություններ է արել, կնիքել է, չարաշահումներ է կատարել, առգրավումներ է արել չթույլատրված սենյակից»։

Ըստ պաշտպանի՝ Աննա Մաթեւոսյանն ինքնաբացարկ է հայտնել, քանի որ ժամանակին դատավորի աշխատասենյակը ժամանակին խուզարկելու թույլտվությունն ինքն է տվել։

Նա նաեւ նշեց, որ Դավիթ Գրիգորյանը հարցաքննվել է մեկ անգամ, այն էլ հրաժարվել է ցուցմունք տալուց․

«Առերեսումներ տեղի չեն ունեցել, որեւէ գործողություն որպես այդպիսին չի կատարվել»։

Նշենք, որ Դ․Գրիգորյանի լիազորությունները հուլիսի վերջից կասեցված է։ Հետաքրքիր է, թե այս ընթացքում նա շարունակո՞ւմ է աշխատավարձ ստանալ, թե՞ ոչ։

Այդ հարցով դիմեցինք դատական դեպարտամենտին, որտեղից պատասխանեցին,որ Դատական եւ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հատուցում է ստանում աշխատավարձի երկու երրորդի չափով։

Ըստ այդմ՝ 661 հազար 400 դրամ ստացող առաջին ատյանի դատավորը, որի լիազորություններն ամառվանից կասեցված են, ամսական ստացել է մոտավորապես 450 հազար ՀՀ դրամ, ինչը 3 ամսվա կտրվածքով կազմում է 1 միլիոն 350 հազար դրամ։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Նա այն հայտնի դատավորն է, որը Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխեց Արցախի Հանրապետության նախկին ու ներկա նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: Իսկ մայիսի 20-ին Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց Մարտի մեկի գործը՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրվի և մյուսների մասով կասեցնել, ուղարկել ՍԴ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել