Hraparak.am-ը գրում է․

Երկաթուղային խոշոր հրդեհ է տեղի ունեցել Պակիստանի Փենջաբ նահանգում։ Զոհվել է 62 մարդ։ Այս մասին հայտնում է Geo TV-ն, վկայակոչելով տեղի իշխանությունների հրապարակած պաշտոնական տվյալները։ Նշվում է, որ գնացքը Կարաչիից մեկնել Ռաբիլինդի։

Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհի պատճառը եղել է գազի բալոնի պայթյունը, որը օգտագործվել է սննդի պատրաստման համար։ Կրակը տարածվել է երեք վագոնում։ Զոհերի թիվը հատկապես մեծ է եղել այն ուղեւորների շրջանում, որոնք կրակից փրկվելու համար կոտրել են վագունների պատուհաններն ու դուրս նետվել։ Դեռեւս ճանաչվել է վեց զոհի ինքնությունը։ Դժբախտ պատահարի մանրամասները ճշտվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել