Armsport.am-ը գրում է.

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարող է լքել պաշտոնն արդեն մոտ ժամանակներս: Այս մասին հաղորդում է Sport1-ը:

Գերմանական գրանդի ղեկավարությունը դժգոհ է խորվաթ մասնագետի աշխատանքից ու խաղից, որը ցուցադրում է թիմը վերջին հանդիպումներում: «Բավարիան» դիտարկում է «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին հրավիրելու հնարավորությունը: Նա առաջնային տարբերակ է մյունխենցիների համար, քանի որ 2013-ից 2015 թվականներին աշխատել է «Բավարիայի» պահեստային կազմի հետ: Անձամբ հոլանդացին ևս չի բացառել իր վերադարձը Գերմանիա:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն երկրորդ թեկնածուն է: Արգենտինացուն հրավիրելու տարբերակով հետաքրքրված է անձամբ «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

Նիկո Կովաչի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Խորվաթ մասնագետի գլխավորությամբ թիմը հաղթել է Բունդեսլիգան ու 2018/19 մրցաշրջանի Գերմանիայի գավաթը, 2018-ին հաղթել է երկրի Սուպերգավաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել