Ես ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ եմ ուզում։
Ոչ հինն եմ ուզում, ոչ էլ նորը:

Հիշո՞ւմ եք, երբ էր նոր Հայաստանը, երբ անկախացանք և կարծես թե պետք է նորովի մեր հայրենիքը կառուցեինք, բայց իշխանության եկած մարդիկ շատ արագ լծվեցին պետությունը քանդելուն, մաս-մաս վաճառելուն, քաղաքական սպանություններ իրականացնելուն և մարդկանց էլ ավելի վատին սովորեցնելուն։ Դա էր նոր Հայաստանը։

Հետո եկան նոր իշխանություններ և սկսեցին ոչ թե նոր Հայաստան կառուցել, այլ մեր Հայաստանը հզորացնել և զարգացնել։ Ամեն բան ասել, որ լավ է եղել, իհարկե սխալ է, խնդիրներ միշտ էլ եղել են և կլինեն, բայց կար զարգացնելու և հզորացնելու հստակ քաղաքական դիրքորոշում։

Իսկ ի՞նչ պատահեց դրանից հետո․ կրկին իշխանության եկան մարդիկ, որոնք լծվեցին «նոր» Հայաստան կառուցելու գործին, իրենց հին, բայց չմոռացված գործին։ Քաղաքական հետապնդումներ, տնտեսական անկում, մարդկանց կենսամակարդակի կայուն վատթարացում, ազգային արժեքների ոչնչացում։ Ինչպես առաջին «նոր» Հայաստանի դեպքում, այդպես էլ այսօրվա «նոր» Հայաստանում, միանշանակ, տեղի է ունենալու արտագաղթի լուրջ աճ։ Հայաստանը վերածվել է Ֆեյսբուքով կառավարվող երկրի, որտեղ բոլորը սխալ են, Նիկոլը՝ ճիշտ։

Ես ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ եմ ուզում․․․ Ո՛չ հինն եմ ուզում, ոչ էլ նորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել