Armlur.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարության շուրջ մեծ աղմուկ է բարձրանում:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գործին խառնվել է իրավապահ համակարգը,քանի որգլխավոր շտաբից կեղծ փաստաթուղթ է դուրս եկել:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Պաշտպանության նախարարության գնումների գործընթացում առկա իրավիճակին: Մասնավորապես, ՊՆորոշ պաշտոնատար անձինք կոնկրետ մատակարարներին գործարք են առաջարկել, ու երբ այդ գործընթացի մասին իմացել է նախարար Տոնոյանը, գործընթացըկանգնեցրել է: Ավելին, մեզ հասած լուրերով` մեկ պաշտոնատար անձի այս բացահայտման հետեւանքով հեռացրել էին պաշտոնից:

Այսքանով ՊՆ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որգլխավոր շտաբում խառնվել են իրար: Բանն այն է, որ իշխանություններին նամակ է գնացել գլխավոր շտաբի կողմից կատարվող գործողություների մասին, որի արդյունքում գործին խառնվել է իրավապահ համակարգը:

Բանն այն է, որ ՀՀ-ում կան ընկերություններ, որոնքՊՆ-ին գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումներ են մատակարարել.խոսքը Dedal-T2.380 Hunter LRF սարքավորման մասին է: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գիշերային եւ օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով ՊՆ-ի կողմից կազմակերպվել է մրցույթ, եւ այդ մրցույթի արդյունքում ԳՇ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի Զինված ուժերին վերոնշյալ տեխնիկան մատակարարի «ORSIS ARMS»ընկերությունը:

Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենի մեջոչ մի տարօրինակ բան չկա,սակայն «շան գլուխը այլ տեղ է թաքնված»:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն` «ՈւնիկումԻնժիներինգ» ՍՊԸ-ն, որը եւս զբաղվում է գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումների մատակարարմամբ եւ վերոնշալ տեխնիկան մատակարարել է ՀՀ տարբեր ուժային գոտիներին, ձեռքերը ծալած չինստում:

Ասել է թե`ընկերությունըՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացնում, սակայն առաջնահերթությունը նրան չեն տալիս, այլ տալիս են «ORSIS ARMS» ընկերությանը: Իրավիճակից վրդովված «ՈւնիկումԻնժիներինգ»ՍՊԸ-ն դիմում է ներկայացնում իշխանություններին, որՊն-ի կողմից հայտարարված մրցույթըօբյեկտիվչի անցել:

Իշխանությունները ընկերության նամակը հասցեագրում են ՊՆ ղեկավար կազմին, որիցհետո նախարարությաններսումսկսում է քննություն իրականացվել` հասկանալու համար, թե արդյոք հայտարարված մրցույթըօբյեկտիվչի անցել,թե այլ խնդիր կա, այստեղից էլ բացահատվում է անսպասելին:

Ներքին քննության արդյունքում ՊՆ-ն պարզում են, որ«ORSIS ARMS» ընկերության կողմից ներկայացված գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումը նախատեսված չէ ռազմական գործողություների համար, այլ այն նախատեսված է որսորդության համար:

Ավելին, սարքը ունի լազերային հեռաչափ, որը քաղաքացիական նշանակության համար է նախատեսված, եւ օգտագործելը այն ռազմական նշանակության համար արգելվում է: Սարքավորումը ռազմական նշանակությամբ օգտագործելու դեպքում հակառակորդը կարող է հայտնաբերել զինվորին, եւ զինվորը կդառնա թիրախ: Ավելին, սարքը չի կարող մարտական պայմաններում դիմանալ ձյան,անձրեւին, բնակլիմայական պայմաններին:

Ինչեւէ, այստեղ ՊՆ ղեկավար կազմի մոտ հարցեր են առաջանում, թե ինչպես է գլխավոր շտաբը առաջարկել, որ«ORSIS ARMS»ընկերությունը տեխնիկան մատակարարի, եթե այդ տեխնիկան կարող է հետագայում լուրջ խնդրի առաջ կանգնեցնել իրենց:

Ստացվում է, որՊՆ-ն, իրավիճակը աչքի տակ ունենալով, դիմում է իրավապահներին, եւ վերջիններս, խառնվելով գործին, բացահայտում են հերթական աղմկալի փաստը:

Պարզվում է, որգլխավոր շտաբից ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են մտցրել տեխնիկայի պարամետրերի մեջ, եւ առաջնահերթությունն էլ տվել են «ORSIS ARMS» ընկերությանը: Արդյոք գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի՞ իմացել այդ մասին, թե՞ լավ էլ իմացել է, բայց ինչ-ինչ շահագրգռվածություն է ունեցել այս հարցում:

Եվ, ահա, այս հարցերն էլ այսօր փորձում են պարզել իրավապահները: Նկատենք, որըստնախարարությունում տարածվածլուերի` «ORSIS ARMS» ընկերությունում բաժնեմաս են ունեցելՊՆ գնդապետ Արթուր Գալստյանը, Վիլեն Գալստյանը, սակայն աղմուկից հետո Արթուր Գալսըյանն իր բաժնեմասը տվել է մեկ այլ անձի:

Ստեղծված իրավիճակի մասով մենկաբանության համար դիմեցինք ՊՆխոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Ի պատասխան`վերջինս հայտնեց.«Իրավիճակով զբաղվում են իրավապահները, ուստիորեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

Դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն` հասկանալու համար`ինչ քրեական գործ է հարուցվել, եւ կան արդյոք մեղադրյալներ կամ կասկածյալներ: Դատախազությունից պատասխանեցին.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2019 թվականի օգոստոսի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար մրցույթի միջոցով սպառազինության գծով գնում կատարելու գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրա հետևանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ:

Նշված քրեական գործի նյութերով ձեռք բերված տվյալների հիման վրա 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանով էական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի հիման վրա քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվում է:

Նշված քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել