Օրինակ, եթե մեկն ուզեր Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ նկարահաներ ու դրա համար նախարարությունից փող ուզեր, վրեն կծիծաղեին, կասեին՝ չկա, համ էլ ավելի մեծ սպորսմեններ ունենք, որոնց մասին դեռ պետք ա նկարենք։ Բայց Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի համար, վիձիծե լի, միանգամից փող գտնվեց, ավելին՝ անգամ նախարարը մեկնաբանեց, ասեց, որ «մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար ա»։

Եթե անկեղծ, Մելինեի չեմպիոնությունն ինձ մոտ չի տպավորվել, փոխարենը Նազիկի հաջողությունները, 2011-ի ավտովթարը, ողնաշարի լուրջ վնասվածքը, 2015-ին նորից սպորտ վերադառնալն ու 2016-ի Եվրոպայի առաջնությունում ոսկի մեդալ նվաճելը շատ լավ ա տպավորվել։

Նման մարզիկների մասին է պետք ֆիլմ նկարել, պարոն Արայիկ Հարությունյան, ոչ թե սեռափոխված, իր երկրից արտագաղթած ու վերջին անգամ հեռավոր 2010-ին արծաթե մեդալ նվաճած «ձեր չեմպիոնների»։

Ի դեպ, այսօր նաև Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆԻՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել