Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատունը» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին որոշման նախագծերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որպեսզի ֆեյք տեղեկատվության առիթ չլինի այս որոշումը, թե կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները, խնդրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին մանրամասնել որոշումը:

Նախարարը ներկայացրեց, որ կազմակերպությունների լուծարումից հետո գոյացած դրամական միջոցները ամբողջությամբ տրամադրվելու են պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանցի ընդլայնմանը, ճգնաժամային աջակցման կենտրոնների ստեղծմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, ընտանիք վերադարձած երեխաների նյութական աջակցությունը: «Կառավարության այս որոշումը մշակվել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու համար և չի նշանակում, որ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից, փոխվում է պարզապես աջակցման ձևը»,-ասաց նա:

Վարչապետը, արձագանքելով, ասաց, որ սա բովանդակային բարեփոխում է:  «Այս բարեփոխումները ուղղված են ընդդեմ հուսահատության, քանի որ գիշերօթիկի, մանկատան սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հաջողության լուսանցքից դուրս: Այս իրավիճակի հետ մենք չենք պատրաստվում համակերպվել: Եթե, օրինակ՝ նայենք, թե ՀՀ-ում քանի մանկատան, գիշերօթիկ հաստատությունների սան է ընդունվել բուհ, քանի հոգի են մասնագիտություն ստացել, իրենց բարեկեցությունը ապահովել, խայտառակ պատկերի առաջ կհայտնվենք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել