Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: Որոշումը Կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին` մաղթելով հաջողություններ, իսկ մարզպետը շնորհակալություն հայտնեց իրեն այս պաշտոնը վստահելու համար:

«Ծանոթ եմ մարզի խնդիրներին, վստահ եմ, որ կիրականացնեմ Կառավարության ծրագրերը մարզում, ու էլ ավելի կբարելավվի Վայոց Ձորի բնակիչների կյանքը»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ինքը ծնունդով Եղեգնաձորից է:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել