Panorama.am-ը գրում է.

2020 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հատկացումները կազմում են 179,5 մլրդ դրամ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Այստեղ որոշակի մաս, ինչպես և նախկինում, պահպանված է որպես կառավարման ապարատի ֆինանսավորման ծախսեր՝ շուրջ 2,2 մլրդ դրամ։  Կրթության ոլորտի համար նախատեսվել է շուրջ 145 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ գրեթե 20 մլրդ դրամով ավելի է։ Գիտության ծախսերը կազմում են 12, 6 մլրդ դրամի չափ, մշակույթի համար նախատեսված ծախսերը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել են՝ 12,2 մլրդ դրամ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի մասով նախատեսվել է 4 մլրդ դրամ»,- ներկայացրեց Ջանջուղազյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել