Tert.am-ը գրում է.

2020 թ. Սփյուռքի ոլորտում ծրագրերի իրականացումը բաժանել ենք երկու ուղղությունների՝ ՀՀ-Սփյուռք գործակցության իրականացումը և ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավումը, որոնց համար ընդհանուր կպահանջվի 775 մլն դրամ. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա նշեց, որ առաջին ուղղությունը, որին ակնկալում են 450 մլն դրամ հատկացնել՝ 6 ծրագրեր են ենթադրում: Նրա խոսքով՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը հայապահպանության բաղադրիչ ունի, և հաջորդ տարի 140 մլն դրամ կհատկացվի և կհյուրընկալեն 13-22 տարեկան մինչև 800 երիտասարդների, որոնք կծանոթանան ՀՀ-ին, կբարելավեն հայերենը:  

Երկրորդ ծրագիրը երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրն է, որի համար կհատկացվի 25 մլն դրամ: Երրորդ ծրագիրը ՀՀ հանրային ոլորտում սփյուռքահայ երիտասարդների պրակտիկան է, որը Զարեհ Սինանյանի խոսքով՝ բոլորովին նոր ծրագրիր է և նպատակաուղղված է բարձրագույն կրթությամբ, մասնագիտական բարձր որակավորմամբ սփյուռքահայ մասնագետներին ՀՀ բերելուն: Արդյունքում նախատեսվում է մինչև 20 երիտասարդների ծախսերը հոգալ, և դրա համար հատկացնել 90 մլն դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել