Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 36 հարց, որոնցից 24-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի։

Կառավարության օրակարգում ներառված են գույք ամրացնելու և նվիրաբերելու մասին, բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արագադ Աբրամյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, «Լույս» հիմնադրամից որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արտենիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը գույք նվիրելու մասին, Սարհատ Պետրոսյանին կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին, Արարատ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետ նշանակելու մասին հարցերն ու այլ հարցեր։

Կառավարության նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել