Հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի դասավանդումը դադարեցնելու միտքը Ատելության կուսակցության իրական դեմքն ու պատկերն է: Միայն տգետը կարող է հակառակը պնդել, որ Հայկական լեռնաշխարհում հայկականությունը գծել է Հայ առաքելական եկեղեցին` իր վանքերով ու եկեղեցիներով: Հայկականության ողջ միտքը մեզ է փոխանցել Հայ առաքելական եկեղեցին ու Հայ առաքելական եկեղեցին է հայոց լեզվի հետ միասին հայկականության հենասյունը: Եկեղեցի ատող, ազգ ատող, ազգայինն ատող այս խմբակը փորձում է անել այն, ինչ արել են օտար նվաճողները:

Ատելության կուսակցությունը թաթար-մոնղոլների և օղուզների գործի ուղիղ շարունակողն է: Սրանք փորձում են անել այն, ինչը չի ստացվել օսմանների մոտ, չի ստացվել Սեֆյանների մոտ, չի ստացվել ցարերի մոտ: Միայն թե չասեք` ժողովուրդը… Որովհետև ժողովուրդը խաբվել էր նաև երիտթուրքերի հեղափոխությամբ, ինչի հետևանքով էլ վճարեց իր պատմության մեջ ամենածանր գինը` ցեղասպանվեց ու հայրենազրկվեց: Ու սրանց թիկունքում ժողովուրդ երբեք էլ չի եղել, սրանց թիկունքում եղել է ամբոխը, հիմա մնացել են փողոցային խուժանն ու այլասերվածների բրիգադները: Կարծում եք՝ պատահակա՞ն է Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի նմանին նշանակել նախարար: Ոչ մի պատահականություն չկա. նախարար է մի մարդ, ով մի ձեռքով պետական բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացնում կնոջից տղամարդ դառնալու «հերոսական» ուղու մասին ֆիլմի համար, մյուս ձեռքով հանրակրթական դպրոցներում արգելում է «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի դասավանդումը: Եվ այդ «փառապանծ» գործի համար բյուջեից ամսական 1.5 միլիոն դրամ է ստանում, գաղտագողի, սերմացու գողացող մկան նման: Ինչո՞ւ են անում: Որովհետև «Հայոց եկեղեցու պատմության» առարկան իմացողները նաև հնարավոր է՝ հավատավոր քրիստոնյաներ դառնան, իսկ այդ դեպքում բիբլիական մեղքը հնարավոր չի լինի հերոսացնել ու մեծարել:

Ձեր լեզվով պետք է ասեմ` էս չե՞ք, արա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել