«168 ժամ» թերթը գրում է. «Բաքվում մեկնարկել է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստը, եւ, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Իրականում ինչո՞ւ է Շոյգուն եկել Երեւան, եւ ի՞նչ է կատարվել այստեղ:

Բանն այն է, որ ժամանակին՝ դեռեւս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք,  ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երեւանում եւ Բաքվում ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստեր չեն անցկացվի, որ կողմերը հանգիստ մասնակցեն ու որեւէ կաշկանդվածություն չունենան այդ նիստերին մասնակցելու:

Եվ այդ պայմանավորվածությունը մշտապես պահպանվել է, երբեք ոչ Բաքվում, եւ ոչ էլ Երեւանում ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստ տեղի չի ունեցել: Փաստորեն, այս անգամ ՀՀ իշխանություններին չի հաջողվել պահել այդ պայմանավորվածությունը, եւ նախարարների նիստը նշանակված է եղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Ակնհայտ էր, որ նման պարագայում հայկական կողմն այդ նիստին չէր մասնակցելու, եւ որպեսզի մեղմի հայկական կողմի՝ չմասնակցելու հարցը, այդ նիստից մեկ օր շուտ եկել է Երեւան, եւ ապա այստեղից մեկնել Բաքու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել