«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի սրճարաններից մեկում երեկ հանդիպել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցություն նախկին անդամ Հովհաննես Սահակյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որը Թովմասյանի ընկերն է:

«Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով առիթից, փորձեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մի քանի հարց ուղղել, բայց նա խնդրել է թույլ տալ «վայելել իր կրուասանը»: Մեր թղթակիցը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններ է ստացել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից:

Նա ասել է, թե հատկապես վերջին շրջանում Թովմասյանի հետ կապը պահել է ընկերական հարթությունում` նրանից ու դուստրերից տեղյակ լինելու նպատակով: Իրավական գնահատականներ իրավաբան Սահակյանը չի տվել՝ քրգործին չմիջամտելու նկատառումով:

Բայց ասել է. «Եթե այսօրվա որևէ պաշտոնյա չի գոհացնում օրվա իշխանություններին, ապա ամեն գնով, ամեն կերպ, նույնիսկ ժողովրդավարության, իրավական պետության հիմնասյունները ոտնատակ տալով փորձում են հասնել իրենց նպատակին, տպավորություն է, որ ՀՀ-ն ինչ-որ կղզյակ է ու միջազգային որևէ կարգ ու կանոնի, որևէ նորմի չի ենթարկվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել