Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևը պարտադիր իրավական ուժ չունի, այն առավելապես թուրքական ուղղությամբ ամերիկյան ներկայիս քաղաքականության արտահայտությունն է:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը. «Հայոց ցեղասպանության խնդիրն արդեն տևական ժամանակ է՝ այլևս մերը չէ, այն մեծ ներուժ ունեցող գործիք է, որը միշտ օգտագործելու են մեզնից անկախ, հաճախ՝ անգամ մեր ցանկությանը դեմ: Մենք պետք է փորձենք օգտվել դրանից, և այս փաստաթղթի մեջ այդ ներուժը կա»:

Ըստ Մանուկյանի՝ ԱՄՆ-ն որոշեց իր խաղաքարտերից օգտագործել հենց Հայոց ցեղասպանության թեման, և Հայաստանն այն կարող է ծառայեցնել իր շահերին. «Բանաձևում կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության հիշատակման, զոհերի ոգեկոչման դրվագը, ինչն առկա էր նաև խորհրդարանական նախորդ երկու բանաձևերում, այլև ԱՄՆ-ին ցանկացած ժխտողական քաղաքականության մեջ ներգրավելու փորձերի բացառման դրույթը, ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ն կոչ է անում իր հանրային մարմիններին Հայոց ցեղասպանության թեման ներառել կրթական և մշակութային ծրագրերում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել