Tert.am-ը գրում է.

Ես ծանոթացել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված նյութին` հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմության» առարկայի և դրա դասավանդման առնչությամբ: Չգիտեմ, թե որքանով են փոխնախարար Անափիոսյանին վերագրվող խոսքերը հավաստի: Եթե խոսքերն աղճատված չեն, ապա դատապարտելի է որդեգրած այս մոտեցումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ չէ ԿԳՄՍ նախարարության նման մտադրություններին ու ծրագրերին, այս մտադրությունը որևէ հարթակում չի քննարկվել Մայր Աթոռի հետ: Սա նաև օրենքի պահանջ է: ՀՀ կառավարության և Մայր Աթոռի համատեղ հանձնախմբի շրջանակներում տեղի է ունեցել կրթական խնդիրներով ենթահանձնախմբի մեկ հանդիպում, որի ընթացքում նույն փոխնախարարի կողմից հավաստիացվել է, որ նման խնդիր դրված չէ:

Ասեմ ավելին` Ամենայն Հայոց Կաթողիկոսի շաբաթներ առաջ լրագրողների հետ շփման ժամանակ հնչեցրած խոսքն արդյունքն է եղել Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի և ԿԳՄՍ նախարարի զրույցի: Փոխնախարարի արտահայտած տեսակետը որևէ կերպ չի ներդաշնակվում այս առնչությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքի և տրված պարզաբանումների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել