Շվեդիայի հյուսիսի Ումեո քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի կողքին, կանգնեցվել է #MeТoo ֆեմինիստական շարժման քանդակ-հուշարձան: Այն իրենից ներկայացնում է սպառնալիորեն երախը բացած մուգ կարմիր կատվառյուծի քանդակ, որը նստած է հետեւի թաթերին եւ լայնորեն բացել է սրատամ երախը: Հեղինակը քանդակագործ Կամիլլա Ակրական է, որը հաղթել է հուշարձանի պատրաստման իրավունքի մրցույթում:

Կատվառյուծը խորհրդանշում է բողոքը սեռական ոտնձգությունների դեմ: Ումեոյի կոմունալ վարչակազմի աշխատակցուհի Մուա Քրեստեսենի խոսքով՝ Շվեդիայում դա առաջին քանդակն է՝ նվիրված #MeТoo-ին:

Այն քաղաքի վրա նստել է 500 հազար կրոն (55,3 հազար դոլար): Մուգ կարմրագույն կատվառյուծի պաշտոնական բացումը կկայանա նոյեմբերի 2-ին:

#MeТoo գլոբալ շարժումն սկսվել է դերասանուհի Ալիսա Միլանոյի թվիթից, որը հրապարակվել է 2017 թվականի հոկտեմբերին: Նա բոլորին, ովքեր երբեւիցե ենթարկվել են սեռական ոտնձգությունների, կոչ է արել իր գրառմանը պատասխանել «Ես նույնպես» (Me too) բառերով: Այդ ժամանակվանից միլիոնավոր մարդիկ են օգտագործել հեշթեգը՝ պատմելու իրենց փորձի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել