Կարմիր միսն առավելագույն բացասական ազդեցությունն ունի ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի վրա: Այս մասին հաղորդվել է PNAS ամսագրում հրապարակված անգլո-ամերիկյան գիտնականների խմբի ուսումնասիրության մեջ:

Իրենց նախագծի շրջանակում Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) և Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանների գիտնականները մթերքները բաժանել են 15 խմբի:

Շրջակա միջավայրի վրա մթերքների ազդեցությունը վերլուծելու համար փորձագետներն օգտագործել են AREI ինդեքսը, որը հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ջերմոցային գազերի արտանետումները, արտադրության համար նախատեսված հողատարածքը, ջրի պահանջարկը, արտադրության ընթացքում շրջակա միջավայրի աղտոտվածությունը և մի շարք այլ տվյալներ:

Պարզվել է, որ այն ապրանքները, որոնք նվազեցնում են մահացությունը, գրեթե չեն վնասում շրջակա միջավայրը: Լավագույն ցուցանիշներն ունեն ամբողջական ձավարեղենը, մրգերը, բանջարեղենը, ընկուզեղենը և ձիթայուղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել