Tert.am-ը գրում է.

Հրայր Թովմասյանն այժմ պայքարում է Սահմանադրական դատարանն անկախ պահելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Նախկինում Սահմանադրական դատարանը ֆորմալ տեսակետից անկախ էր, բայց շատ դեպքերում, քանի որ շատ կապված էր գործադիր իշխանության հետ, այս կամ այն ձևով նաև գտնվում էր գործադիրի ազդեցության տակ: Հիմա աննախադեպ վիճակ է ստեղծվել, երբ ՍԴ նախագահը մի մարդ է, որը շատ ինքնուրույն է, ենթարկվում է օրենքներին»,-ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ Հայաստանում ոչ մեկին այդպիսի «ռենտգենի» տակ չեն անցկացրել, ինչպես Թովմասյանին, որից հետո ոչ մի բան չեն գտել:

«Ուրեմն՝ այդ մարդը կոռուպցիոներ չէ, մաքուր է: Ինքը հիմա պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար: Գնում, աղջիկներին են հարցաքննում, հորը հարցնում են՝ էդ կտուրը որտեղից, սանիկ են բռնում: Հիմա էլ կպել են թղթից, թե ճիշտ ժամկետին է ներկայացվել, թե՝ ոչ»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել