HBO հառուստաալիքը ներկայացրել է «Գահերի խաղի» նոր պրիկվելը, որը նվիրված կլինի Թարգարիենների դինաստիային, հաղորդում է The Verge-ն:

Նշվում է, որ դրվագների շարքը կստանա House of the Dragon («Վիշապի տուն») անվանումը: Սյուժեի հիմքում ընկած կլինի Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքերի շարքը:

Հստակեցվում է, որ նախերգանքի գործողությունները կծավալվեն «Գահերի խաղի» հիմնական սյուժեից 300 տարի առաջ:

Փորձնական դրվագի, ինչպես նաև մի քանի այլ դրվագների ռեժիսորը կլինի Միգել Սապոչնիկը, որը նկարահանել է «Գահերի խաղի» հինգերորդ եթերաշրջանի երկու դրվագները, ինչպես նաև վեցերորդ եթերաշրջանի վերջին երկու դրվագները, որոնցից մեկը «Բաստարդների ճակատամարտն» է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել