Ավստրալիայում 48-ամյա տղամարդը բժիշկներին է դիմել գլխացավի պատճառով: Նրա քթի մեջ մարիխուանայով կապսուլա են հայտնաբերել: Այս մասին գրում է Science Alert-ը՝ հղում անելով բժիշկների եզրակացությանը:

Ավստրալացին հիվանդանոց է գնացել գլխացավերի պատճառով: Նա մասնագետներին նաև ասել է, որ երկար տարիներ քթի մասնակի փակվածություն է զգացել և տառապել է կրկնվող վարակներից:

Անզգայացման պայմաններում բժիշկները հիվանդի քթի խոռոչից ռինոլիտ (քթի քար) են հանել, որի ներսում մարիխուանա է եղել:

Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ 30 տարեկանում, լինելով բանտարկյալ, քթի մեջ մարիխուանայով փաթեթ է թաքցրել: Եվ երբ նա չի կարողացել այն հանել, որոշել է, որ կուլ է տվել թմրանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել